ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Ազգային գրադարանի 10 հնատիպ գրքերը` Կալկաթայում

Ազգային գրադարանի 10 հնատիպ գրքերը` Կալկաթայում
08.04.2014 | 18:45

Հայ-հնդկական մշակութային համագործակցության շրջանակներում. Կալկաթայի ազգային գրադարանում բացվել է հայ հնատիպ գրքի ցուցահանդես, որին ներկայացվելու են Հայաստանի ազգային գրադարանի 10 հնատիպ գրքերը:

Ցուցահանդեսին մասնակցում է Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը: Ազգային գրադարանից irates.am-ին տեղեկացրին, որ ցուցահանդեսին ներկայացված են «ՈՒրբաթագիրքը», «Աստվածաշունչը», «Պարզատումարը», «Գիրք աղոթիցը» և այլ գրքեր: Ցուցահանդեսը կգործի մինչև ապրիլի 12-ը:

Դիտվել է՝ 755

Մեկնաբանություններ